«Պարոնա՛յք, մի խայտառակեք «ռեսպուբլիկան»». Արթուր Աղաբեկյանը՝ «անհիմն» խուզարկությունների մասին
Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ տեղի է ունեցել անհիմն խուզարկություն.
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 10.07.2018թ. որոշմամբ բավարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա երեկ՝ հուլիսի 13-ին, խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հիմնադրված «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում...»: