Թրամփը թագուհու հետ հանդիպմանը 3 անգամ խախտել է կանոնները. նրան մեղադրել են Էլիզաբեթ 2-րդի նկատմամբ անհարգալից վարքի համար (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ թագավորության 92-ամյա միապետ Էլիզաբեթ 2-րդի հետ առաջին հանդիպման ժամանակ թույլ է տվել միանգամից 3 սխալ, ինչի պատճառով բրիտանացիները նրան մեղադրել են թագուհու նկատմամբ անհարգալից վարք դրսևորելու համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 72-ամյա ղեկավարը 3 անգամ խախտել է թագավորական կանոնակարգը: Նախևառաջ ԱՄՆ նախագահը 12-15 րոպե ուշացրել է հանդիպման նախանշված ժամից՝ տարեց միապետին ստիպելով սպասել:
Դատելով թագուհու դեմքի արտահայտությունից՝ նրան դուր չի եկել նախագահի ուշացումը: Լուսանկարիչները ֆիքսել են այն պահը, երբ թագուհին դեմքի դժգոհ արտահայտությամբ նայում է ժամացույցին:
Երբ նախագահական զույգին Վինձորյան պալատ տեղափոխող սև Range Rover-ը տեղ է հասել, Թրամփը տիկնոջ հետ իջել է մեքենայից ու անմիջապես թույլ տվել 2-րդ սխալը: Նա հրաժարվել է գլուխ տալով ողջունել թագուհուն ու փոխարենը սեղմել է նրա ձեռքը:
Թրամփը երրորդ սխալը թույլ է տվել թագուհու հետ պալատի այգում զբոսնելիս: Ստորև ներկայացված կադրերում երևում է, որ ԱՄՆ նախագահն առաջ է ընկել թագուհուց ու բառացիորեն մեջքով կանգնել նրան: Տեսնելով, որ Թրամփը չի պատրաստվում շրջվել՝ Էլիզաբեթ 2-րդը պտտվել է նրա շուրջ ու դժգոհ դեմքով մոտեցել նախագահին:
Մինչդեռ հայտնի է, որ թագուհու հետ հանդիպման ժամանակ չի կարելի նրան մեջքով կանգնել՝ առավել ևս նրանից առաջ անցնել:
Աղբյուրը մանրամասնում է, որ նույնիսկ թագուհու ամուսինը՝ 97-ամյա արքայազն Ֆիլիպը, նրա հետ հանրությանը ներկայանալու ժամանակ, միշտ Էլիզաբեթ 2-րդից երկու քայլ հետ է քայլում: