ԵԿՄ անդամները բողոքի երթ են իրականացնում՝ Մանվել Գրիգորյանին ազատելու պահանջով (լուսանկարներ, թարմացվում է)
11:50
ԱԱԾի դիմաց ընդհարում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև, ինչից հետո բողոքի ակցիայի մասնակիցները քայլերթ սկսեցին: Ցուցարարներն ընթանում են Երևանի կենտրոնական փողոցներով, նրանց պահանջը մեկն է՝ Մանվել Գրիգորյանի ազատ արձակումը:
------------------------
Ազգային անվտանգության ծառայության դիմաց այս պահին ակցիա են իրականացնում ԵԿՄ անդամները, ձերբակալված գեներալ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի մարտական ընկերները:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը:
«Ակցիայի մասնակիցներն անընդունելի են համարում ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը: Նրանք պահանջում են, որ Արցախի հերոսին ազատ արձակեն»,- շեշտեց նա:
ԱԱԾ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնողները Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը շինծու են համարում:
Հիշեցնենք, որ երեկ ևս ԵԿՄ-ականներն ԱԱԾ-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել, տեղի էր ունեցել բախում կարմիրբերետավորների և ազատամարտիկների միջև: