Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 11 000 դոլարի սահմանը
Աշխարհում ամենատարածված թվային արժույթը հանդիսացող բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 11 000 դոլարը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Coinmarketcap թվային բորսայի տվյալները:
Ինչպես նշվում է, երևանյան ժամանակով 20:39-ի դրությամբ մեկ բիթքոինի արժեքը կազմել է 11 270 դոլար: Ավելի ուշ այն գնահատվել է 11 025 դոլար:
Բիթքոինի շուկայի կապիտալիզացումը կազմում է 187 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին բիթքոինը կտրուկ արժեզրկվել էր՝ նվազելով 6000 դոլարի շեմից, սակայն օրեր անց կրկին աճ էր գրանցել՝ հասնելով 8000 դոլարի: