Խոսեպ Գվարդիոլա. Բերնարդուն խաղալու է այստեղ քանի դեռ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչն եմ
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարևորել է պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի դերը թիմում:
«Երբ նա դաշտ է դուրս գալիս, ապա խաղացել է բարձր մակարդակով: Նա երիտասարդ տղա է, շատ ուրախ ենք, որ նա կա թիմում: Բերնարդուն այստեղ է մնալու երկար ժամանակ: Քանի դեռ այստեղ եմ, նա չի հեռանա, կմնա ինձ հետ:
Երբեք Սիլվային տխուր չեմ տեսել, նա լավ տրամադրություն ունի: Դուք չեք պատկերացնի, թե որքան կարևոր է դա: Նույնիսկ չխաղալու ժամանակ նա շատ կարևոր էր մեզ համար այդ տրամադրությամբ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը: