Թբիլիսիում մեծ շուքով նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյա հոբելյանը
Փետրվարի 19-ին Թբիլիսիում մեծ շուքով նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյա հոբելյանը, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը։ Միջոցառումները մեկնարկեցին Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում, որտեղ ծաղիկներ խոնարհվեցին Հովհաննես Թումանյանի շիրմաքարի առջև և Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցեց հոգեհանգստյան կարգ։ Այնուհետև, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի սկիզբ դրած ավանդույթի համաձայն՝ […]