Դավոսի ճանապարհին Կարեն Կարապետյանն օդանավից լուսանկարներ է հրապարակել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հունվարի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Վարչապետը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում օդանավից լուսանկար է հրապարակել և մակագրել. «Դավոսի ճանապարհին»:
Կարեն Կարապետյանի հետ միևնույն օդանավում են Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանը:
Նշենք, որ Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում նախատեսված են վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Կարեն Կարապետյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL):