ԱՄՆ-ի Սիրակյուս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել. տուժել է 7 մարդ, այդ թվում` երեխաներ
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Սիրակյուս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է առնվազն 7 մարդ: Այս հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան. ահազանգը ոստիկանությունը ստացել է տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում: Նշվում է, որ հրաձգությունը տեղի ունեցել մի վայրում, որտեղ ընտանեկան հավաքույթ էր անցկացվում:
Մարդկանց ուղղությամբ կրակ բացած անձի, տուժածների հստակ թիվի և նրանց վիճակի մասին ոստիկանությունն առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդում, սակայն հայտնի է, որ հրաձգության հետևանքով տուժել է առնվազն 7 մարդ, որոնց թվում կան նաև երեխաներ: