Ռուսաստանում մահացել է մանկագիր Էդուարդ Ուսպենսկին
80 տարեկանում կյանքից հեռացել է ռուս հայտնի մանկագիր Էդուարդ Ուսպենսկին, հաղորդում է РИА Новости-ն:
РЕН ТВ հեռուստաալիքի տվյալներով՝ Ուսպենսկին մահացել է Մոսկվայի Տրոիցկի վարչական օկրուգում գտնվող Պուչկովո գյուղում:
Հայտնի գրողը կյանքի վերջին տարիներին տառապում էր քաղցկեղից: Օգոստոսի 9-ին նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նա կորցրել է գիտակցությունը:
Էդուարդ Ուսպենսկին ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Եգորևսկում (Մոսկվայի շրջան)։ Նա այնպիսի հայտնի գրքերի հեղինակ է, ինչպիսին են «Կոկորդիլոս Գենան և ընկերները», «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում», «Չիբուրաշկայի առևանգումը», «Գնդլիկ Բոքոնիկը գնում է հետքերով» և այլն: