Բրիտանական ոստիկանությունը թիկնապահներ է տրամադրել «Ռեալ»-«Յուվենտուս» խաղի մրցավար Մայքլ Օլիվերին
Բրիտանական ոստիկանությունը ֆուտբոլային մրցավար Մայքլ Օլիվերին թիկնապահներ է տրամադրել, հայտնում է «AFP»-ը:
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի` «Ռեալի» և «Յուվենտուսի» միջև կայացած խաղից հետո (1:3/ 4:3 երկու խաղի արդյունքում) թուրինյան թիմի երկրպագուներն անգլիացի մրցավարին ու իր կնոջը սպառնում են սպանել:
Հիշեցնենք` այդ խաղում Օլիվերը խաղավարտին 11-մետրանոց է նշանակել «Յուվենտուսի» դարպասին, ինչպես նաև հեռացրել է դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին` վիճաբանության համար:
Օլիվերի և իր կնոջ հեռախոսահամարների հրապարակումից հետո նրանք պարբերաբար սպառնալիքներով լի հեռախոսազանգեր են ստացել:
Ավլեի վաղ, ՈւԵՖԱ-ն պահանջել է քայել ձեռնարկել այն մարդկանց դեմ, ովքեր սպառնում են մրցավար Օլիվերին: