Կապիտալիզմը սպառնում է մարդկությանը. Բոլիվիայի նախագահ
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը նախազգուշացրել է վտանգի մասին, որը «սպառնում է ամբողջ մարդկությանը՝ կապիտալիզմի զարգացման հետևանքով», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ցանկանում եմ ձեզ ասել, որ վտանգի մեջ է ոչ միայն հնդկացիական շարժման ապագան, այլև՝ աշխարհում կյանքն ու մարդկությունը, և դա այն պատճառով, որ մարդկանց փոքր խմբի ձեռքում կուտակված կապիտալի մեծացմանն ուղղված քաղաքականությունն ամենաքիչն է ճանաչում Մայր հողի իրավունքները՝ չհարգելով այն»,- ասել է Մորալեսը ՄԱԿ-ի շրջանակում տեղի ունեցած համաժողովի ժամանակ:
Մորալեսն առաջին անգամ չի խոսում «կապիտալիզմի վտանգների» մասին: 2016 թվականին նա կոչ է արել հրաժարվել կապիտալիստական մոդելից՝ կայուն զարգացման ոլորտում ՄԱԿ-ի նպատակներին հասնելու համար: