Ֆրանսիան ցանկանում է զրկել Ասադին Պատվավոր լեգեոնի շքանշանից
Ֆրանսիայի իշխանությունները ցանկանում են զրկել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին Պատվավոր լեգեոնի շքանշանից, այս մասին գրում է korrespondent.net-ը՝ Ելիսեյան պալատում աղբյուրի հղումով։
Հայտնի է, որ շքանշանի հետկանչի գործընթացն արդեն մեկնարկել է:
Ֆրանսիայի Պատվավոր լեգեոնի շքանշանն Ասադը ստացել էր 2001 թվականին՝ այն ժամանակվա նախագահ Ժակ Շիրակի կողմից:
Պատվավոր լեգեոնի շքանշանը Ֆրանսիայի ազգային շքանշանն է, սահմանվել է Նապոլեոն Բոնապարտի կողմից 1802 թ. մայիսի 19-ին, անգլիական ասպետական շքանշանի օրինակով։ Շքանշանով պարգևատրվում են Ֆրանսիայի համար տարբեր ոլորտներում մեծ ավանդ ունեցող անձինք։