Դուբայի Բուրջ Խալիֆա աշտարակի մոտ ավանդական ամանորյա հրավառությունն առաջին անգամ չի կայանա
Ամեն տարի՝ Նոր տարվա գիշերը, աշխարհի ամենաբարձր շինության՝ Դուբայի Բուրջ Խալիֆա աշտարակի մոտ տեղի է ունենում ավանդական հրավառություն, որին հետևելու համար սովորաբար հավաքվում են հազարավոր մարդիկ:
Սակայն այս անգամ լույս հունվարի 1-ի հրավառությունը չեղարկվել է, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ քաղաքային իշխանություններն այն կփոխարինեն լազերային տպավորիչ շոուով:
Կազմակերպիչների խոսքով՝ Light Up 2018 շոուն լինելու է աննախադեպ:
Այնուհանդերձ, Դուբայի իշխանություններն ամբողջությամբ չեն հրաժարվել հրավառությունից: Նշվում է, որ դրանք կիրականացվեն քաղաքի մյուս մասերում: