Բարսելոնան Պրիմերայի ռեկորդ է սահմանել
Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում 2:0 հաշվով հաղթել է «Վիլյառեալին»:
Դրա շնորհիվ «կապտանռնագույնները» Պրիմերայի ռեկորդ են սահմանել: Կատալոնական ակումբի անպարտելի շարքը հասել է 21 հանդիպման:
Նախորդ անգամ «Բարսելոնան» պարտվել է «Մալագային» Իսպանիայի նախորդ առաջնության 31-րդ տուրում: