Ժոզե Մոուրինյու. Միշտ Ինտերին հաղթանակներ եմ ցանկանալու
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գովել է Միլանի «Ինտերին» ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած խաղի համար: Միլանցիները 16-րդ տուրից հետո գլխավորում են աղյուսակը՝ չկրելով ոչ մի պարտություն:
«Սպալետին իր պատմությունն ունի, ես՝ իմը, սակայն ուրախ եմ, որ հիմա «Ինտերն» առաջին տեղում է: Մեզնից յուրաքանչյուրն աշխատելու իր մեթոդներն ունի:
«Ինտերի» երկրպագու եմ և միշտ ցանկանալու եմ միլանցիների հաղթանակը, նույնիսկ եթե հեռու եմ գտնվում»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն:
Պորտուգալացի մասնագետն «Ինտերում» է աշխատել 2008-ից 2010 թվականներին: